Մրցույթի հրավեր ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին

18.03.2021
Դիտումների քանակ՝ 1200

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի նոմինացվել Պորտոյի համալսարանի փոխանակման մրցույթին մասնակցելու համար։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 23-ը, ժամը 11։00-ը պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դուք կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ձեր հայտը ստացել է՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին: