Պորտոյի համալսարանում սովորելու հրավեր` ՀՊՏՀ ուսանողներին

18.03.2021
Դիտումների քանակ՝ 1423

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան նոմինացվել Պորտոյի համալսարանի կրթաթոշակային մրցույթին մասնակցելու համար և հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորել վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
  • սովորում են ասպիրանտուրայում, սակայն չեն գտնվում ավարտական կուրսում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև սույն թվականի մարտի 23-ը, ժամը 11։00-ը լրացնեն հետևյալ հայտը։

Դուք կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ձեր հայտը ստացել է՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին: