Ռումինիայում 1 կիսամյակ ուսումնառելու մրցույթ

24.09.2019
Դիտումների քանակ՝ 1834

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական և Ռումինիայի Սուչավայի Ստեֆան սել Մար համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ հայտարարվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում վերոնշյալ բուհում ուսումնառելու համար մրցույթ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր սովորում են ՀՊՏՀ, այդ թվում՝ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի, առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում, ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, բարձր առաջադիմություն, մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում: Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն) ,
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  5. նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Stefan Cel Mare University of Suceava (Romania)”: Դուք կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: