Մրցույթ՝ «Startup Boost Weekend Vol.3»

27.11.2018
Դիտումների քանակ՝ 710

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դեկտեմբերի 1-2-ը կազմակերպում է «Startup Boost Weekend Vol.3»-ը, որը տեղի է ունենալու ՀԱՊՀ-ի 2-րդ մասնաշենքի ճեմասրահում: Մրցույթի նպատակն է ձևավորել բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում:
Միջոցառմանը կարող են մասնակցել նաև ՀՊՏՀ դասախոսները՝ որպես դիտորդ կամ որպես մենթոր՝ իրենց փորձը և գիտելիքները ուսանողներին փոխանցելով մեկ այլ հարթակում:
Գրանցվել կարող եք Breedge-ի հարթակով մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 23:59
Մանրամասների համար այցելեք այստեղ, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. փոստին՝ susyakey@gmail.com:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: