Մշակութային տուր. «Ճանաչել ժամանակակից Իրանը»

26.11.2018
Դիտումների քանակ՝ 794

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկանում ենք, որ ԻԻՀ Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված համալսարանների դասախոսական կազմի, կրոնի և մշակույթի ոլորտի գիտնականների համար, 2019թ. հունվարի 28-ից փետրվարի 6-ը կազմակերպվում է «Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային տուր: Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են նշված համալսարանի կայքում գրանցվել մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: Գրանցվելու և մյուս մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով: