ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրենը

14.09.2023
Դիտումների քանակ՝ 718

Սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 15։00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կհյուրընկալվի «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը։ ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպմանը նա կներկայացնի կազմակերպության կողմից իրականացվող միջազգային ծրագրերը։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան կազմակերպում է միջազգային կրթական ծրագրեր, տրամադրում է կրթաթոշակներ։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ, 3-րդ հարկ)։