Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը․հայտերն ընդունվում են

14.09.2023
Դիտումների քանակ՝ 377

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով 2023 թ․ սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Արմավիրի մարզի «Փարաքար-Էջմիածին» մայրուղում և «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան» - Էջմիածին ճանապարհահատվածում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու հայտերը պետք է լրացնել առցանց՝ մինչև 2023 թ․ սեպտեմբերի 20-ը ներառյալ: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից 2 ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով:

Մրցաշարի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ՀՀ ԿԳՄՍՆ կայքում: