Վրաստանում դասընթացի մասնակցության հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

21.03.2024
Դիտումների քանակ՝ 1242

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի ապրիլի 21-ից 30-ը Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք «Պահպանե՛նք երկիր մոլորակը» (Save the Planet) խորագրով միջազգային դասընթացին։

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կայունությունը և օգնել երիտասարդներին հասկանալ դրա նշանակությունն ու կարևորությունը։ Ծրագիրը նպատակաուղղված է երիտասարդների կարողությունների զարգացմանը ու նրանց խրախուսելուն՝ կայուն մոտեցումներ կիրառեու տեղական համայնքների զարգացման համար։

Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ մարտի 31-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 150 եվրո:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։