Անվճար դասընթաց KPMG Armenia-ից

21.03.2024
Դիտումների քանակ՝ 1301

ՀՊՏՀ-ի և KPMG Armenia-ի համագործակցության շրջանակներում KPMG Armenia ընկերության ներկայացուցիչները հատուկ ՀՊՏՀ ուսանողների համար մարտի 27-ին և 28-ին կիրականացնեն անվճար դասընթացների շարք։

Մարտի 27

  1. «Աշխատանքային հնարավորություններ KPMG Armenia ընկերությունում» (բանախոս` Անի Գևորգյան, KPMG Armenia ընկերության ՄՌԿ բաժնի ավագ մասնագետ)
  2. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության հիմնական դրույթները» (բանախոս՝ Պերճուհի Գրիգորյան, KPMG Armenia ընկերության մենեջեր)

Մարտի 28

  1. «Աուդիտորները՝ վստահելի խորհրդատուներ» (բանախոս՝ Հովսեփ Մելքոնյան, KPMG Armenia ընկերության մենեջեր)

Դասախոսությունները տեղի կունենան ժամը 14։00-ին՝ ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք)։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Դասընթացի երկու օրերի մասնակիցները կստանան հավաստագրեր։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ: