«Էրազմուս+»-ի և DAAD-ի գրասենյակները հանդիպման են հրավիրում ուսանողներին և ծնողներին՝ պարզաբանելու նրանց հուզող հարցերը
18.05.2018
Դիտումների քանակ՝ 1128
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակն ու Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակը սիրով հրավիրում են մասնակցելու «Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» խորագրով միջոցառմանը: Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, այն տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 17։30-ից մինչև 20:00-ն Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում: Միջոցառման նպատակն է ծնողներին և ուսանողներին ներկայացնել Եվրոպայում ուսանելու, ապրելու առավելություններն ու մարտահրավերները: Միջոցառման լեզուն հայերենն է։ Հրավիրյալների թվում են ՀՀ-ում գործող մի շարք ԵՄ անդամ երկրների դեսպանատների և հյուպատոսությունների պաշտոնական ներկայացուցիչները:
Սույն միջոցառմանը կարող եք ծանոթանալ նաև Ֆեյսբուքյան հրապարակման միջոցով՝այցելելով այստեղ: