Ուղղում գերազանցության դիպլոմների տրման վերաբերյալ

17.05.2018
Դիտումների քանակ՝ 3988

Սիրելի շրջանավարտներ, մայիսի 16-ին Ձեր ուշադրությանն էինք ներկայացրել ՀՊՏՀ ուսումնական բաժնի հայտարարությունն այն մասին, թե որ դեպքում է տրվում գերազանցության դիպլոմ: Այսօր ուսումնական բաժինը հարցի վերաբերյալ ներկայացնում է ուղղում-պարզաբանում՝ հայցելով Ձեր ներողամտությունը:

«Քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 1282-Ն հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի գործողությունը նախատեսվում է հաջորդ ուսումնական տարվանից, համալսարանը դեռևս առաջնորդվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թ. հոկտեմբերի 31-ի N 1197-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ամփոփիչ ատեստավորման անցկացման» կարգով, որի 25-րդ կետի համաձայն, գերազանցության դիպլոմ տրվելու է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին»,- ասվում է հայտարարության մեջ: