Գիտական հրապարակումների շտեմարան՝ հասանելի ՀՊՏՀ ուսանողներին

22.11.2018
Դիտումների քանակ՝ 855

Համալսարանի գրադարանը տեղեկացնում է, որ ՀՊՏՀ ուսանողների համար այսօրվանից՝ երեք ամիս շարունակ, հասանելի է լինելու EBSCO գիտական հրապարակումների հարուստ շտեմարանը, որն առաջարկում է հետևյալ հավաքածուները՝

Business Source; Regional Business News; Newspaper Source ; Academic Search Premier; GreenFILE; Premier MEDLINEERIC; Health Source - Consumer Edition; AHFS; Consumer Medication Information; Health Source: Nursing/Academic Edition; MasterFILE Premier; Library, Information Science & Technology Abstracts

Տնտեսագետների համար առավել հետաքրքական Business Source հավաքածուն բիզնես-հետազոտությունների ոլորտի ամենահայտնի շտեմարաններից է, որը ներառում է 2000-ից ավելի գիտական ամսագրերի հոդվածներ, որոնց ստվար մասը ներկայացված է ամբողջական տեքստով: Շտեմարանի արխիվն ընդգրկում է հոդվածներ՝ սկսած 1886 թ.-ից: Օրըստօրե թարմացվող այս հավաքածուի թեմատիկան պարունակում է նյութեր թե՛ բիզնեսի, թե՛ մարքեթինգի, թե՛ կառավարման և հաշվապահական հաշվառման, թե՛ ֆինանսների և տնտեսագիտության տեսության վերաբերյալ:
Շտեմարանները հասանելի են բուհի տարածքի բոլոր համակարգիչներից: Ամբողջական տեքստերն ունեն ներբեռնելու հնարավորություն:
Շտեմարանից օգտվելու կարգին ծանոթացեք այստեղ: