5-օրյա բանավեճերի մրցաշարի հրավեր

22.11.2018
Դիտումների քանակ՝ 691

Կովկասի ինստիտուտը հայտարարում է Բանավեճերի մրցաշարի մասնակցության հայտերի ընդունում երիտասարդ գիտնականների, ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Բանավեճերի մրցաշարը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-16-ը, 2018թԱրթուրս Աղվերան Ռեզորթում։ Ինտերակտիվ և դինամիկ 5-օրյա մրցաշարը կուժեղացնի մասնակիցների փաստարկման հմտությունները և բանավիճելու կարողությունները։ Բանավեճերի ընթացքում կշոշափվի թեմաների լայն շրջանակ՝ խոսքի ազատությունից և սոցիալական մեդիայից մինչև քաղաքական վերլուծություն, ժողովրդավարացում և մարդու իրավունքներ։
Մասնակցության պահանջներին, դիմելու կարգին և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ ինստիտուտի տրամադրած հայտարարությունից: