Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի փոխանակման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է

27.05.2021
Դիտումների քանակ՝ 1320

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ մագիստրատուրայում և ավարտական կուրսում չեն,
  • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում անվճար է։ Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև մայիսի 31-ը, ժամը 12։00-ն լրացնեն հետևյալ հայտը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը վերջնաժամկետից հետո պատասխան նամակով կհաստատի հայտի ստացումը։ Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլ․փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից