«Էրազմուս+» ծրագրի, ինչպես նաև մի շարք համալսարաններ դիմելու վերջնաժամկետների երկարաձգման մասին

26.05.2021
Դիտումների քանակ՝ 1353

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը ներկայացնում է «Էրազմուս+» ծրագիրը և մասնակցության հիմնական պահանջները:

Ի՞նչ է «Էրազմուսը»

«Էրազմուս+»-ը ծրագիր է, որը նպատակ ունի նպաստելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացմանը։ Միջազգային կրեդիտային շարժունությունը «Էրազմուս+» ծրագրի գործողության ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում:

Պայմաններ

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

✅ աշնանային կիսամյակում «Էրազմուս+» ծրագրին դիմելիս սովորում են՝

  • առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերում,
  • հեռակա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերում,
  • առկա մագիստրատուրայի 1-ին կուրսում (այդ թվում նաև՝ մեկուկես տարվա ծրագրերով սովորող մագիստրանտները),
  • հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում,

✅ գարնանային կիսամյակում «Էրազմուս+» ծրագրին դիմելիս սովորում են՝

  • առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերում,
  • հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերում,
  • առկա մագիստրատուրայի 1-ին կուրսում (գարնանային կիսամյակում մեկուկես տարվա ծրագրով սովորողները չեն կարող մասնակցել),
  • հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում,

✅ ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ (IELTS կամ TOEFL քննությունների վավեր հավաստագրեր կամ ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիր),

✅ ունեն միջինից բարձր առաջադիմություն (նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում),

✅ ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում։

Ո՞ր համալսարաններ կարող եք դիմել այժմ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ այժմ երկարաձգվել են հետևյալ համալսարաններ դիմելու վերջնաժամկետները՝

  • Գդանսկի համալսարան- վերջնաժամկետ՝ 27.05.2021,
  • Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան- վերջնաժամկետ՝ 27.05.2021,
  • Կրակովի տնտեսագիտական համալսարան- վերջնաժամկետ՝ 27.05.2021։

Ինչպես նաև այժմ կարող եք դիմել հետևյալ ծրագրերին՝

  • Ժեշուվի համալսարան - վերջնաժամկետ՝ 27.05.2021,
  • Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարան- վերջնաժամկետ՝ 27.05.2021։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլ․փոստին: