Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում սովորելու հրավերի ժամկետը երկարաձգվել է

08.11.2021
Դիտումների քանակ՝ 1049

Հայաստանի պետական տնտեսագիտական և Ուրալի (Ռուսաստան) պետական տնտեսագիտական համալսարանների միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում: Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 12․00-ն։ Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք`

  • սովորում են ՀՊՏՀ առկա կամ հեռակա ուսուցման համակարգումսակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսի վերջին կիսամյակում
  • աշնանային կիսամյակում ծրագրին դիմելիս սովորում են առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, հեռակա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, առկա մագիստրատուրայի 1-ին, հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում,
  • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,  նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում (մագիստրատուրայում սովորողները կարող են ներկայացնել մագիստրատուրայի առաջին կիսամյակի ՄՈԳ-ը),
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

ՀՊՏՀ ուսանողների համար ուսումը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար է։ Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ հայտը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը, վերջնաժամկետի ավարտից հետո, պատասխան նամակով կհաստատի, որ ստացել է Ձեր հայտը։ Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com էլփոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։