«Բիզնես-գիտություն» կապի խթանմանն ուղղված մրցույթի ամփոփիչ միջոցառում

05.11.2021
Դիտումների քանակ՝ 898

«Բիզնես-գիտություն» կապի խթանմանն ուղղված մրցույթի առաջին փուլն ամփոփված է։ Շուտով պարզ կլինեն այն մասնակից ՓՄՁ-ների անունները, որոնք կներկայացնեն գիտության հետ համագործակցության իրենց տեսլականը մրցույթի ամփոփիչ միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին առցանց։

Միջոցառման ընթացքում մրցույթի 1-ին փուլը հաղթահարած ՓՄՁ-ները կներկայացնեն գիտահետազոտական ենթակառուցվածքի հետ համագործակցության իրենց տեսլականը, իսկ մրցույթի արդյունքները կգնահատեն նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետները՝ նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն։ Արդյունքում՝ մասնավոր օրինակներով կքննարկվեն և վեր կհանվեն բիզնես-գիտություն համագործակցության արդի վիճակը, դրա զարգմացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, անհրաժեշտ աջակցության մեթոդները և այլն։

Միջոցառման լեզուն անգլերենն է։ Զուգահեռաբար գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Միջոցառման վերաբերյալ թարմացումները կարող եք տեսնել` հետևելով ֆեյսբուքյան միջոցառմանը, հարցերի դեպքում՝ դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ զանգահարելով 010593484 կամ գրելով հետևյալ էլ.փոստին՝ int.projects@asue.am:

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Թբիլիսիի պետական համալսարանը «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում։ Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: