Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն Թրակիայի Դեմոկրիտի համալսարանում

21.02.2023
Դիտումների քանակ՝ 718

Հայաստանի պետական տնտեսագիտական և Թրակիայի Դեմոկրիտի (Հունաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոնշյալ համալսարանի փոխանակման մրցույթին և մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում դասավանդելու կամ վերապատրաստվելու այնտեղ։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև փետրվարի 26-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: