Վերապատրաստվելու հնարավորություն Կրակովի տնտեսագիտական համալսարանում

21.02.2023
Դիտումների քանակ՝ 870

Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոհիշյալ բուհի փոխանակման մրցույթին և մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում վերապատրաստվելու այնտեղ։

Ծրագրով հետաքրքրված վարչական անձնակազմի ներկայացուցիչները մինչև փետրվարի 26-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: