«Երկխոսություն հանուն ապագայի-2018». մեկնարկում է միջազգային նախագծի հայտերի ընդունումը

02.10.2018
Դիտումների քանակ՝ 822

ՌԴ Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-8-ը Մոսկվայում կայանալու է «Երկխոսություն հանուն ապագայի-2018» խորագրով 8-րդ միջոցառումը: Հրատապ հարցերի քննարկումից բացի միջոցառման գլխավոր թեմաներից է լինելու միջազգային հարաբերություններում նորարարական տեխնոլոգիաների ազդեցության հարցերի վերլուծությունը: Մանրամասներին ծանոթացեք հիմնադրամի պաշտոնական կայքում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 12-ն է: Հայտադիմումները կարող եք լրացնել հետևյալ հղումով: