Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը սկսում է աշխատանքը․ ուղեգրերը վաճառվում են

16.07.2021
Դիտումների քանակ՝ 961

Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջա­րանը հուլիսի 24-ին իր հյուրընկալ դռները կբացի ՀՊՏՀ աշխատակիցների, ուսանողների, նրանց հարազատների և ընտանիքի անդամների առջև:

Մարզաառողջարանի հանգստյան ուղեգրեր ձեռք բերելու համար կարող են դիմել նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի, ինչպես նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսա­գի­տական քոլեջի աշխատակիցները, ուսանողները և նրանց հարազատները:

ՀՊՏՀ աշխատակիցների, ուսանողների, նրանց հարազատների և ընտանիքների հանգիստը մարզաառողջարանում պատշաճ կազմակերպելու համար ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտն իրականացրել է նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ:

Մարզաառողջարանում հանգիստը կկազմակերպվի հետևյալ հերթափոխներով՝
1-ին հերթափոխ՝ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 1-ը (3-անգամյա սնունդ, վերջին օրը՝ միայն նախաճաշ),
2-րդ հերթափոխ՝ օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 11-ը (3-անգամյա սնունդ, վերջին օրը՝ միայն նախաճաշ):

Հերթափոխի ուղեգրի արժեքը 49500 դրամ է, մեկ օրվա ուղեգրի արժեքը՝ 5500 դրամ:

Մինչև 3 տարեկան մեկ երեխայի հանգիստն անվճար է, մինչև 3 տարեկան երկու երեխայի համար պետք է ձեռք բերել մեկ ուղեգիր:

Ուղեգրի վաճառքը կմեկնարկի հուլիսի 15-ին: Ուղեգրերի ձեռք բերման համար պետք է դիմել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժին կամ զանգահարել (010) 593-530 (094) 47-17-46 հեռախոսահամարով:

Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, խնդրում ենք խստորեն հետևել սույն կարգին՝ հարկավոր է մարզաառողջարան այցելել ձեր ուղեգրում նշված օրը՝ ժամը 14:00-ին, իսկ նշված օրվա ավարտին՝ ժամը 11:00-ին, ազատել զբաղեցրած սենյակը:

Ուշադրություն. ՀՊՏՀ արհմիութենական կոմիտեի անդամները կարող են դիմել արհկոմիտե՝ ուղեգրի արժեքի 25 տոկոսի չափով փոխհատուցում ստանալու համար:

Մարզաառողջարանի մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ։