Ամառային անվճար կրթական ճամբարի հրավեր ՀՊՏՀ ՈՒԽ-ից

12.07.2021
Դիտումների քանակ՝ 1441

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպում է անվճար ամառային կրթական ճամբար՝ ASUE Educational Camp, որի թեման է ՝ «Հմտությունների զարգացում»։ Ճամբարը հագեցած է լինելու թեմատիկ բանախոսություններով, խաղերով, արշավներով, ուրախ երեկոներով։ Փաթեթը ներառում է ուղևորափոխադրությունը, գիշերակացը և ուսանողների 3-անգամյա սնունդը: Տեղի է ունենալու՝ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում, հուլիսի 19-22-ը: Տեղերը սահմանափակ են, հայտագրման հղումնայստեղ:
Հայտի լրացման վերջնաժամկետն է հուլիսի 13-ը, ժամը 18։00-ն:
Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցով: