Հետազոտական թեմայի քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
06.07.2021
Դիտումների քանակ՝ 1251
Հուլիսի 8-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումների մշակումը» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը։ Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները:
Քննարկումն առցանց է, հղումը՝ այստեղ (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից