Հայտարարություն դիպլոմների տրման մասին

03.07.2021
Դիտումների քանակ՝ 4427

Սիրելի' շրջանավարտներ, ինչպես գիտեք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020/2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոն և դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 12-ին, ժամը 17:30 «Տեսարանում», որի մանրամասները կարող եք տեսնել հետեւյալ հղումով։

Միջոցառման օրը առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները ստանալու համար պարտադիր անհրաժեշտ է անձնագրով կամ նույնականացման քարտով նախապես ներկայանալ ներքոնշյալ օրն ու ժամին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի 327 սենյակ՝ դիպլոմը ստանալու համար գրանցամատյանում ստորագրելու համար:

Առկա ուսուցման բակալավրիատի 2020/2021 ուսումնական տարվա շրջանավարտները պետք է ներկայանան հետևյալ օրերին՝

  1. «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի շրջանավարտները՝ հուլիսի 6-ին, ժամը 10:00-13:00-ը,
  2. «Վիճակագրություն» կրթական ծրագրի շրջանավարտները՝ հուլիսի 6-ին, ժամը 14:00-16:00-ը,
  3. «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի շրջանավարտները՝ հուլիսի 7-ին, ժամը 10:00-13:00-ը,
  4. «Տնտեսագիտությունկրթական ծրագրի շրջանավարտները՝ հուլիսի 7-ին, ժամը 14:00-16:00-ը:
  5. «Կառավարում (ըստ ոլորտի)»կրթական ծրագրի շրջանավարտները՝ հուլիսի 8-ին, ժամը 10:00-13:00-ը:
  6. «Շուկայագիտություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի շրջանավարտները՝ հուլիսի 8-ին, ժամը 14:00-16:00-ը:

Առկա ուսուցման մագիստրատուրայի 2020/2021 ուսումնական տարվա բոլոր մասնագիտությունների կրթական ծրագրերի շրջանավարտները պետք է ներկայանան հուլիսի 9-ին, ժամը 10:00-16:00-ը: Բոլոր շրջանավարտները պարտադիր կերպով պետք է ներկայանան անձնագրերով կամ նույնականացման քարտերով և պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ լինեն ձեռնոցներով, դիմակներով և պահպանեն սոցիալական հեռավորություն:

Հայտարարությունը տրամադրել է ուսումնական բաժինը