Ի գիտություն դասախոսների, հետազոտողների, ասպիրանտների և ուսանողների
13.04.2023
Դիտումների քանակ՝ 1035
ՀՊՏՀ գիտական խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 27-ի N 4-5 որոշմամբ հիմնադրվել է «Տնտեսություն և հասարակություն» գիտական հանդեսը (հոդվածների հրապարակման լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն), իսկ «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսը վերանվանվել է Messenger of ASUE-ի (հոդվածների հրապարակման լեզու՝ անգլերեն), որոնցից յուրաքանչյուրը լույս կտեսնի տարեկան 3 անգամ։
Հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել սահմանված տեխնիկական և բովանդակային պահանջներին համապատասխան՝ science.dep@asue.am կամ sciencedepasue@yahoo.com էլեկտրոնային հասցեներին:
Առավել մանրամասն տեղեկության համար տե՛ս «Տնտեսություն և հասարակություն», Messenger of ASUE։
Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել ՀՊՏՀ գիտության բաժին՝ 010-593-426 հեռախոսահամարով։