Ապրիլի 15-ին մեկնարկում է առկա բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման գործընթացը

12.04.2023
Դիտումների քանակ՝ 2594

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2023-2024 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Տեղեկացնում ենք, որ միասնական քննությունների, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10 ընկած ժամանակահատվածում:

Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում: Մինչ գրանցվելը՝ քննությունների համար պետք է իրականացնել վճարում ԳԹԿ հաշվեհամարին (900018003401)՝ յուրաքանչյուր քննության համար վճարելով 1500 դրամ։

ՀՊՏՀ ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որը պարբերաբար թարմացվում է։

2023-2024 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության վճարովի և անվճար տեղերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։

ՀՊՏՀ առկա բակալավրիատի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ-ում բակալավրական կրթական ծրագրերին, դրանց նկարագրերին, մասնագիտության հեռանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սիրելի´ դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուրախությամբ սպասում են ձեզ։ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի խորհրդատուները ամենօրյա կապի մեջ են և պատրաստ՝ պարզաբանելու ձեզ հուզող հարցերը։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել 010 58-94-43, 010 59-34-73 հեռախոսահամարներով, գրել dimord@asue.am էլփոստին կամ «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբին։