Անվճար դասընթաց էկոզբոսաշրջության ոլորտով հետաքրքրվողների համար

04.09.2023
Դիտումների քանակ՝ 1374

Էկոտուրիզմի հայկական ասոցիացիան և ՀՊՏՀ-ն համատեղ կազմակերպում են էկոզբոսաշրջության վերաբերյալ դասընթաց։

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, որոնք զբաղվում են էկոզբոսաշրջությամբ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ներգրավված այն անձանց համար, որոնք ցանկանում են զբաղվել էկոզբոսաշրջությամբ և ունեն ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների կարիք։

Դասընթացի հիմնական թեմաներն են.

  • Զբոսաշրջությունը որպես համակարգ,
  • Կայուն զբոսաշրջություն և էկոզբոսաշրջություն,
  • Էկոզբոսաշրջությունը որպես բիզնես,
  • Գյուղական զբոսաշրջության կացարանին ներկայացվող որակի միջազգային նվազագույն ստանդարտները,
  • Էկոզբոսաշրջության գործելակերպի կիրառում,
  • Կայուն զբոսաշրջության սերտիֆիկացման կարևորությունը,
  • Զբոսաշրջության ոլորտում հետազոտությունների իրականացման կարևորությունը,
  • Էկոզբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանում (քննարկում)։

Դասընթացը կվարեն՝

  1. Էկոտուրիզմի հայկական ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը, ով նաև «Էկոտուրիզմը բնության հատուկ պահպանվող տարածքներում» պլանավորման և կառավարման ձեռնարկի հեղինակն է,
  2. ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ․, դոցենտ Գայանե Թովմասյանը։

Դասընթացը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին, ժամը՝ 18։30-20։00։
Դասընթացի անցկացման վայրը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, գլխավոր մասնաշենք, թիվ 315 լսարան։
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 128
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղմամբ: