Մեկնարկել է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը

04.09.2023
Դիտումների քանակ՝ 2577

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից, ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

Սույն փաստաթուղթը ներկայացնում է, թե որ ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման իրավունքից:

Հիշեցնում ենք նաև, որ պետության կողմից ըստ առաջադիմության ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման հավակնող և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի, մարտական գործողություններին մասնակցած, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները անհրաժեշտ փաստաթղթերը նույնպես պետք է ներկայացնեն մինչև 02.10.2023 թ.:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ավելի մանրամասն տեղեկություն ստանալ ֆակուլտետների դեկանատներում: