ՀՊՏՀ-ն՝ «Կրթություն և կարիերա EXPO‒2023»-ի մասնակից

30.03.2023
Դիտումների քանակ՝ 624

Սիրելի՛ դիմորդներ, ձեզ համար հաճելի նորություն ունենք․ այս տարի ևս Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը մասնակցում է կրթության ոլորտի ամենամեծ ցուցահանդեսին՝ «Կրթություն և կարիերա EXPO‒2023»-ին, որտեղ ներկայացվելու են կրթական հաստատությունները և նրանց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը։

Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, հաղորդակցվելու համալսարանականների հետ և հենց նրանցից ստանալու ձեզ հուզող հարցերի պատասխանները։

Եթե դեռևս չեք կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ապա բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։

  Երբ՝ ապրիլի 5-7-ը, ժամը 10։00-18։00-ն
  Որտեղ՝ Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք), Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր

Մուտքն ազատ է։