Տեսանյութերի մրցույթ usanogh.am-ում

29.03.2023
Դիտումների քանակ՝ 635

Սիրելի′ ուսանողներ, usanogh.am-ը հայտարարում է կարճ՝ 2-4 րոպե տևողությամբ տեսանյութերի մրցույթ՝ բուհական և ուսանողական թեմաներով։

Տեսանյութերը պետք է նկարահանված լինեն բուհի (քոլեջի, ուսումնարանի) տարածքում և ուղեկցվեն բացատրական կամ պատմողական ձայնային տեքստով, կարող են լինել պարզապես զվարճալի երկխոսություններ ուսանողների, ուսանողների ու դասախոսների միջև։

«Ուսանողական» վերնագրով տեսանյութերը կարող եք ուղարկել editor@usanogh.am էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին՝ մինչև 2023 թ. ապրիլի 10 ներառյալ։

Արդյունքները կամփոփվեն ապրիլի 16-ին, ժամը 18․00-ին։

Ամենաշատ հավանումների արժանացած տեսանյութի հեղինակը կստանա 20 հազար դրամ պարգևավճար։ Լավագույն տեսանյութերը կհրապարակվեն usanogh.am-ի յութուբյան ալիքում, սոցիալական ցանցերում (FacebookInstagram), կայքում։