Elsevier-ի վեբինարներ հետազոտողների համար

23.03.2021
Դիտումների քանակ՝ 1366

Տեղեկատվական և վերլուծական նախաձեռնությունների  առաջատար Elsevier կազմակերպությունը  ՀՊՏՀ  հետազոտողներին հրավիրում է մասնակցելու  վեբինարների (ռուսաց լեզվով)։ Վեբինարները վարելու են Elsevier կազմակերպության տարածաշրջանային տնօրինության ներկայացուցիչները:

Elsevier-ը  հանդիսանում է Scopus, ScienceDirect, SciVal, The Trends, Current Opinion և այլ առաջատար թվային հարթակների սեփականատերը և մասնագիտացած է գիտական, տեխնիկական ու բժշկական բովանդակությամբ:  Վեբինարների թեմաներն են՝

1. Elsevier-ի մասնագիտական գործիքակազմը գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու համար։  (26.03.2021, ժամը 11:00-ին):

Վեբինարի  ID։   997 6190 1988
Ծածկագիր: 997688

2.Հոդվածի պատրաստում միջազգային շտեմարաններում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրվելու համար։  ( 02.04.2021, ժամը 11:00-ին):

Վեբինարի  ID:  939 2984 1210
Ծածկագիր: 481009

Վեբինարներին մասնակցության համար անհրաժեշտ է  նախապես գրանցվել վերոնշյալ Zoom-ի հղումներով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։