Հանդիպում-քննարկում՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ

23.03.2021
Դիտումների քանակ՝ 1585

Սիրելի՛ ուսանողներ, դուք բացառիկ հնարավորություն ունեք մասնակցելու ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող հանդիպմանը, որը վարելու է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 19-23-ը, կանդրադառնա հետևյալ հարցերին՝

  1. Ի՞նչ է կենտրոնական բանկը, ի՞նչի համար են ստեղծվել կենտրոնական բանկերը, ի՞նչ խնդիրներ են լուծում։
  2. Ի՞նչ է կենտրոնական բանկի անկախությունը, ինչո՞ւ կենտրոնական բանկերը պետք է անկախ լինեն, կենտրոնական բանկերի անկախության ի՞նչ մակարդակներ կան:

Միջոցառման տեղերը սահմանափակ են, այդ պատճառով ուսանողների ընտրությունն իրականացվելու է մրցույթի արդյունքներով։ Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաթերթը։  Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է մարտի 28-ը։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից։