EMERGE 2024-ին մասնակցության հատուկ պայմաններ ՀՊՏՀ-ականների համար

28.08.2024
Դիտումների քանակ՝ 476

Հարգելի΄ ՀՊՏՀ-ականներ, սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի ևս մեր համալսարանը տեխնոլոգիաներին և ստարտափներին նվիրված EMERGE գիտաժողովի գործընկերն է: Գիտաժողովը տեղի է ունենալու 2024 թվականի սեպտեմբերի 25-26-ը, Երևանում՝ Օ₂ Gardens-ում։

Գիտաժողովի ընթացքում կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների, ստարտափների զարգացմանը և նորարարություններին վերաբերող հանդիպումներ, գործնական քննարկումներ: Մասնակիցները հնարավորություն կունենան ամենաարդիական թեմաներին ծանոթանալու ոլորտի առաջատարների՝ Microsoft-ի, Google-ի, Social Discovery Group-ի և Founder Institute-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։

Որպես գիտաժողովի գործընկեր՝ մեր բուհը հնարավորություն է տալիս ՀՊՏՀ-ականներին գիտաժողովի տոմսերը ձեռք բերելու 20% զեղչով՝ տոմսերի գնման դաշտում օգտագործելով ASUE20 պրոմոկոդը։

Ուսանողական ստարտափ թիմերը նույնպես գիտաժողովին կարող են մասնակցել հատուկ պայմաններով։

Գիտաժողովի մանրամասները՝ այստեղ։

Այլ մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ շարունակական կրթության բաժին։