Շարունակական կրթությամբ ընդունելություն ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 2-րդ կուրս

29.08.2024
Դիտումների քանակ՝ 404

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իրականացնում է շարունակական կրթությամբ ընդունելություն հեռակա բակալավրիատի 2-րդ կուրս: Դիմել կարող են ներքոբերյալ ցանկում ընդգրկված քոլեջների այն շրջանավարտները, որոնք ունեն համապատասխան երաշխավորագիր՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու վերաբերյալ: Ընդունելությունը մրցութային հիմունքներով է: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է։

Մանրամասները՝ հոլովակում
Քոլեջների ցանկը` այստեղ