«Վաճառքի գործընթացների առանձնահատկությունները ՀՀ-ում»․ վարպետության դաս

24.03.2023
Դիտումների քանակ՝ 487

Սիրելի՛ ուսանողներ, մարտի 28-ին, ժամը 9։00-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում կկայանա Targeting, ArmAdventure և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր Էմիլ Կրոյանի վարպետության դասը՝ «Վաճառքի գործընթացների առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով։

Էմիլ Կրոյանը վաճառքի ոլորտում 12+ փորձ ունեցող մասնագետ է, հայաստանյան շուկայում վերապատրաստել է 500+ վաճառքի մասնագետների, և նրա ղեկավարած թիմերն ունեցել են 3500+ B2B գործարքներ։

Ինչի մասին է վարպետության դասը՝

· պրակտիկ խորհուրդներ՝ գրագետ ու արդյունավետ վաճառք իրականացնելու համար,
· ավանդական դարձած մանիպուլյացիոն կարծրատիպերի ու դրանց հետևանքների մասին տեղեկատվություն,
· ճիշտ պատկերացում վաճառքի մասին․ ի՞նչ է վաճառքը և ի՞նչ պետք չէ անել վաճառք իրականացնելիս,
· գրագետ Prospecting և Lead Generation։