Կանցկացվի անգլերենի քննություն՝ «Էրազմուս+»-ի դիմորդների համար

11.09.2018
Դիտումների քանակ՝ 2169

«Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված այն ուսանողները, ովքեր չունեն անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հնարավորություն ունեն մասնակցելու ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի քննությանը, որը կանցկացվի հետևյալ ժամանակացույցով.
սեպտեմբերի 17-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն առաջին 20 գրանցված ուսանողները),
սեպտեմբերի 18-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն երկրորդ 20 գրանցված ուսանողները),
սեպտեմբերի 19-ին, ժամը 11:15 (քննությանը կարող են գրանցվել մագիստրատուրայում սովորող ուսանողները /հաշվի առնելով, որ վերջիններիս դասերը երկրորդ հերթով են կազմակերպվում/),
սեպտեմբերի 19-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն երրորդ 20 գրանցված ուսանողները):

Բակալավրի ուսանողները քննությանը մասնակցելու համար պետք է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ գրանցվեն հետևյալ հղումով:
Մագիստրատուրայի ուսանողները քննությանը մասնակցելու համար պետք է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ գրանցվեն հետևյալ հղումով:

Քննությանը կհրավիրվեն միայն վերը նշված հղումներով գրանցված ուսանողները:
Խնդրում ենք քննությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Քննության անցկացման վայրի մասին գրանցված ուսանողների էլ-փոստին կուղարկվի լրացուցիչ տեղեկատվություն՝ քննության անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
Հոկտեմբերին անցկացվելիք քննությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարցերի դեպքում կարող եք դիմել համալսարանի արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը