«Ֆուլբրայթ» կրթաթոշակի ծրագիր՝ երիտասարդ գիտնականների համար
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից հայտնում են, որ մեկնարկել է օտարերկրյա գիտնականներին տրամադրվող «Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթը՝ 2018-2019 ուստարվա համար:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր.
• ՀՀ քաղաքացի են, ապրում և աշխատում են Հայաստանում,
• ունեն գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
• սահուն տիրապետում են անգլերեն լեզվին,
• ցանկություն ունեն հաջորդ ակադեմիական տարին անցկացնելու ԱՄՆ-ում :
Մրցույթի պայմաններին և ուսումնառության առաջարկվող ոլորտներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, որտեղ մրցույթով հետաքրքրվածները, ովքեր համապատասխանում են վերը նշված պահանջներին, կարող են լրացնել առցանց դիմում:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 9-ը:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: