Մրցույթ դասախոսների համար

12.02.2019
Դիտումների քանակ՝ 1670

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև փետրվարի 20 -ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility – University of Applied Sciences Zwickau ".
1. անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
6. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: