Դասընթացի հրավեր՝ ՀՊՏՀ ուսանողներին

13.02.2019
Դիտումների քանակ՝ 1720

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների համար հարկային խորհրդատու Լուսի Գևորգյանի մասնակցությամբ փետրվարի 23-ին, ժամը 15.15-ին կկայանա քննարկում «Ինչպե՞ս դառնալ ձեռնարկատեր Հայաստանում» թեմայով: Քննարկման ընթացքում ՀՊՏՀ ուսանողները, որոնք ցանկանում են դառնալ սկսնակ ձեռնարկատեր, անվճար խորհրդատվություն կստանան հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչպե՞ս սկսել սեփական գործը, ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում զրոյից սեփական գործը սկսելու համար։
2․ Որքա՞ն գումար է պետք ձեռնարկատեր դառնալու համար։
3․ Ի՞նչ հարկային համակարգ ընտրել տվյալ գործունեության համար։
4. Որքա՞ն նվազագույն աշխատավարձ պետք է վճարել։
5․ Ի՞նչ է միկրոձեռնարկատիրությունը։
6․Կարո՞ղ եմ արդյոք ես լինել իմ հաշվապահը և ի՞նչ պետք է իմանալ դրա մասին։
7․Հարկային օրենսգիրքը՝ իր բոլոր փոփոխություններով։
8․ Խնդիրներ և առաջնահերթություններ։
9․Հարցեր և պատասխաններ։

Մուտքը միայն ՀՊՏՀ ուսանողների համար։ Լսարանի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի։