«Էրազմուս+» տեղեկատվական օր 2021՝ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների համար

03.09.2021
Դիտումների քանակ՝ 865

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային կապերի բաժինը սեպտեմբերի 15-ին կազմակերպում է «Էրազմուս+»-ի տեղեկատվական օր, որը նախատեսված է այն ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների համար, ովքեր հետաքրքրված են արտասահմանում ուսանելու, դասավանդելու կամ վերապատրաստվելու ծրագրերով։ Հանդիպման ընթացքում ներկայացվելու են ծրագրին դիմելու ընթացակարգը, փաստաթղթային գործընթացը և այլ մանրամասներ։

Հանդիպմանը մասնակցելու են նախկինում ծրագրին մասնակցած ուսանողները, դասախոսներն ու վարչական աշխատակիցները, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։

Պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակիցների համար նախատեսված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին ժամը, 11։30-ին՝ նիստերի դահլիճում, իսկ ուսանողների համար նախատեսված հանդիպումը՝ սեպտեմբերի 15-ին,  ժամը 13։50-ին՝ նիստերի դահլիճում։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել․ ուսանողները՝ հետևյալ հղումով, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակիցները՝ հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am կամ erasmus.asue@gmail.com էլ․փոստերին: