Միջազգային սեմինարների/դասընթացների անվճար մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

01.09.2021
Դիտումների քանակ՝ 2323

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ-ում տեղի կունենան երկու միջազգային սեմինարներ/դասընթացներ (անգլերենով) հետևյալ խորագրերով՝ «Աշխատելու հնարավորությունները» /NEET to work/ (սեպտեմբերի 9-ից 17-ը) և «Փոխել մարդուն, ոչ թե կլիման» /Human Change Not Climate Change/ (սեպտեմբերի 15-ից 23-ը)։ Միջազգային սեմինարներին/դասընթացներին մասնակցելու համար ԵՄ տարբեր երկրներից (Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա և այլն) Հայաստան են ժամանելու շուրջ 65 մասնակից։ Սեմինարները/դասընթացները կվարի «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի ներկայացուցիչ, Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսը։

Սեմինարներով/դասընթացներով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․սեպտեմբերի 5-ը պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.cooperation@asue.am էլ փոստին կամ զանգահարել +374593484 հեռախոսահամարով։