Տեղեկատվություն Պորտոյի համալսարանում ուսանել ցանկացողների համար

12.09.2018
Դիտումների քանակ՝ 1549

Արտաքին կապերի բաժինը տրամադրել է տեղեկություն՝ Պորտոյի համալսարանում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ուսանել ցանկացողների համար:
Ըստ այդմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի միջև իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում «Support letter from home institution» փաստաթուղթը  ուսանողները, դասախոսները և վարչական աշխատակազմի ներկայացուցչիները կարող են բեռնել այստեղից:
Անհրաժեշտ է փաստաթղթում լրացնել անձնական տվյալները և ներկայացնել համապատասխան դեկանատ՝ ստորագրման, որից հետո վերբեռնել գրանցման համակարգում: