Աշխատանքի հրավերներ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ից

12.09.2018
Դիտումների քանակ՝ 3420

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում փնտրում են վարկային մասնագետի և հաճախորդների սպասարկման մենեջերի: Հայտարարություններին ծանոթացեք ստորև.

Հրավիրվում է հաճախորդների սպասարկման մենեջեր
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ, մասնաճյուղ
ՊԱՇՏՈՆԸ` Հաճախորդների սպասարկման մենեջեր
Վայր՝ ՀՀ. ք. Երևան,
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ՝ Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է՝ 12 ժամ հերթափոխով:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
• արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
• մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Բանկի ծառայությունների վերաբերյալ համապատախսան խորհրդատվության տրամադրումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Բանկի հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
• Կազմել բանկային, ավանդային և քարտային (դեբետային և կրեդիտային) հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը
• Բացել բանկային, ավանդային, քարտային հաշիվներ և տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը
• Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում` Բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
• Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին և հաճախորդին առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություններ
• Հանդիսանալ միջնորդ օղակ “հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ” հարաբերությունների ընթացքում
• Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր
• Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
• Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում)
• Հաղորդակցման, խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, խմբային աշխատանքի հմտություններ
• Բանկային գործի և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն
• Բանկային և քաղաքացիական օրենսդրության տարրական գիտելիքներ
• MS Word, Excel, “AS-Bank 4.0 Գործառնական օր” համակարգչային ծրագրերի իմացություն
• Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն
• Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
• Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
• Թիմային աշխատանքի ունակություններ
• Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք լրացնել դիմում-հայտը, կցել CV-ն, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr.branch@ameriabank.am:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Դիմումների ընդունման սկիզբը` 10.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 23.09.2018

Հրավիրվում է վարկային մասնագետ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ`ՙԱմերիաբանկ՚ՓԲԸ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Հաճախորդների սպասարկման բաժին
ՊԱՇՏՈՆԸ` Վարկային Մասնագետ
Վայր՝ ՀՀ. ք. Երևան,
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ՝ Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է ՝12 ժամ հերթափոխով:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
• արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
• մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Ապահովել վարկերի տրամադրումը և հետագա սպասարկումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Տրամադրել ընդլայնված խորհրդատվություն վարկերի գծով պոտենցիալ վարկառու-հաճախորդներին
• Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
• Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
• Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացություն
• Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում, CRM տվյալների բազայում)
• Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը
• Ապահովել վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
• Կատարել համապատասխան պայմանագրերի ներմուծում բանկային օպերացիոն համակարգ, ուղղել վարկի տրամադրման էլեկտրոնային կարգադրություն համապատասխան ստորաբաժանմանը
• Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկումը և մոնիթորինգը
• Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին
• Տրամադրել մասնագիտական եզրակացություններ
• Բաժնի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
• Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես վարկային մասնագետ
• Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
• Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
• Գերազանց հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
• Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
• Թիմային աշխատանքի ունակություններ:
• Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք լրացնել դիմում-հայտը, կցել CV-ն, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr.branch@ameriabank.am:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Դիմումների ընդունման սկիզբը` 10.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 23.09.2018