Թարմացվել է «Էրազմուս Մունդուս» կրթաթոշակային ծրագրերի կատալոգը

11.09.2018
Դիտումների քանակ՝ 1690

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրերի ազգային գրասենյակից տեղեկացնում են, որ գրասենյակի կայքում թարմացվել է 2019-2020 ակադեմիական տարում կայանալիք «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի կատալոգը: Կատալոգը հասանելի է հետևյալ հղմամբ:

«Էրազմուս Մունդուսը» ամբողջական կրթաթոշակ է, որը տրամադրվում է համատեղ մագիստրոսական ծրագրի համար: Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Տեղեկատվությունը տրամադրել է արտաքին կապերի բաժինը:

Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից: