Դասախոսելու հնարավորություն Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանում

04.04.2022
Դիտումների քանակ՝ 836

Հայաստանի պետական տնտեսագիտական և Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանների (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու փոխանակման մրցույթին և մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում դասախոսելու վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև ապրիլի 14-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից