«ՀՊՏՀ-ն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ
Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է «ՀՊՏՀ-ն իմ աչքերով» խորագրով լուսանկարչական մրցույթ, որը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆեյսբուքյան էջում։
Մասնակցության պայմաններն են.
- լուսանկարներ կարող են ներկայացնել միայն ՀՊՏՀ ուսանողները,
- լուսանկարները պետք է արտացոլեն համալսարանական դեմքեր, իրադարձություններ, միջավայր, բնանկար. հիշիր մրցույթի խորագիրը,
- լուսանկարները չպետք է նախկինում հրապարակված լինեն, չեն դիտարկվի նաև համացանցից վերցված լուսանկարները,
- լուսանկարները պետք է լինեն հեղինակային և մակագրված՝ հեղինակի անուն, ազգանուն, հեռախոսահամար, մասնագիտություն, կուրս, կատարման ամսաթիվ, վայր,
- մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ լուսանկար:
Լուսանկարները, որոնք կհամապատասխանեն մրցույթի պահանջներին, կհրապարակվեն ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։ Հաղթողները կորոշվեն առավելագույն թվով հավանումների՝ լայքերի միջոցով։
Մրցույթը կմեկնարկի 2022 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 9։00-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 17․30-ը: Այդ ընթացքում անհրաժեշտ է լուսանկարներն ուղարկել news@asue.am էլփոստին։ Մասնակիցները պատասխան նամակով կհավաստիանան, որ իրենց լուսանկարները հասցեական կերպով տեղ են հասել։ Պատասխան նամակ չստանալու դեպքում կարող եք զանգահարել 010 593-460՝ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին։
Այնուհետև՝ նոյեմբերի 18-ին, բոլոր լուսանկարները միաժամանակ կհրապարակվեն բուհի ֆեյսբուքյան էջում։ Հավանումների համար հրապարակումը (լուսանկարները) հասանելի կլինի ևս 10 օր՝ մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 17․30-ը։ Երկու օր անց՝ նոյեմբերի 30-ին, ժամը 12․00-ին կհայտարարվեն հաղթողների անունները։
Առավելագույն հավանումներ ստացած 3 լուսանկարների հեղինակները կարժանանան մրցանակների (ՀՊՏՀ բրենդային հավաքածու):
Բոլոր մասնակիցներին մաղթում ենք բարի երթ, ակնկալում ոգևորություն և ստեղծագործական մոտեցում։