«Էրազմուս+». Վերապատրաստման հնարավորություն` վարչական անձնակազմի համար (Ռումինիա)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով վերապատրաստվել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը լրացնեն առցանց հայտ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Յաշիի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած աշխատակիցների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստով: