Դասախոսության հրավեր (Ռումինիա)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը լրացնեն առցանց հայտ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Յաշիի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած դասախոսների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ-փոստին:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: