ՀՊՏՀ-ն կազմակերպում է տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ
23.02.2024
Դիտումների քանակ՝ 1148
Տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար չորրորդ անգամ կազմակերպում է տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ:
- Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի (ՀՊՏՀ ընդունվելու դեպքում), ինչպես նաև կլինեն խրախուսական նվերներ։
- Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները։
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 11-ը հայտագրվել՝ անցնելով հետևյալ հղմամբ:
- Մրցույթը կայանալու է ս.թ. մարտի 15-ին՝ ՀՊՏՀ-ում (ք. Երևան, Նալբանդյան 128):
- Մրցույթի մասնակիցները ՀՊՏՀ-ում 2-3 էջի սահմանում պետք է գրեն էսսե, որի վերնագիրը կորոշվի մրցույթի օրը` վիճակահանության արդյունքում։
- Գնահատման հիմնական չափանիշներն են՝ շարադրանքի համապատասխանություն թեմային, ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկում, լեզվական գրագիտություն։
- Լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի 5 անդամից կազմված հանձնաժողովը։
Տնտեսագիտական էսսեների ուղեցույցը՝ կից։