էսսեների մրցույթ՝ ուսանողների համար

16.09.2019
Դիտումների քանակ՝ 1906

«Ռոստելեկոմը» կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Բոլոր դիմումները կուսումնասիրվեն «Ռոստելեկոմի» աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ կրթաթոշակով» և կստանան պատվոգրեր:

1-ին տեղ՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ) 2-րդ տեղ՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ) 3-րդ տեղ՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ):

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայմանն է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմի» բաժանորդ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: